Apple-ը նախատեսում է 16 դյույմանոց iPad թողարկել 

28 հոկտեմբերի, 2022  14:07

Apple-ը նախատեսում է 2023 թ․ չորրորդ եռամսյակում 16-դյույմանոց iPad թողարկել, հայտնում է The Information-ը։ Մինչ այս թողարկված ամենամեծ iPad-ը 12․9 դյույմանոց iPad Pro-ն է։

Սարքավորման մասին այլ տեղեկություններ դեռևս հայտնի չեն, սակայն կանխատեսվում է, որ այն հատկապես պահանջված կլինի գրաֆիկ դիզայներների շրջանում, քանի որ աշխատանքի համար ավելի մեծ դաշտ է ապահովելու։

Դեռևս նախորդ տարի Bloomberg-ը հայտնել էր, որ Apple-ն աշխատում է իր iPad-ների էկրանների մեծացման ուղղությամբ։ Շատ փորձագետների կարծիքով Apple-ը՝ 16 դյույմանոց Macbook Pro-ի չափերով iPad-ի թողարկմամբ նպատակ ունի ջնջել թաբլեթների և նոթբուքերի միջև սահմանները և միավորել Mac-երի ու iPad-ների նախագծերը: Սակայն ընկերության ներկայացուցիչները հետևողականորեն հերքել են այս գաղափարի գոյությունը, նույնիսկ այն դեպքում, երբ Mac-ը ձեռք է բերում iPad-ի որոշ հատկություններ, iPad-ը ստանում է բազմաֆունկցիոնալ հնարավորություններ և այլն: 

Հիշեցնենք, որ Apple-ը հոկտեմբերի 18-ին առանց ավելորդ աղմուկի ներկայացրել է իր նոր պլանշետները. iPad Pro-ն ներկայացվել է երկու տարբերակով՝ 11 և 12,9 դյույմ անկյունագծով էկրաններով ավելի հզոր է դարձել, իսկ iPad 10-ը ստացել է USB-C պորտ։ Այս պլանշետների հետ, այդուհանդերձ, խնդիրներ կան. օգտատերերը նոր iPad-ի հետ ստիպված կլինեն գնել նաև նոր աքսեսուար՝ USB-C to Apple Pencil Adapter, ստիլուսը լիցքավորելու համար։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ